Դե ինչ, իմ ալարկոտ բարեկամներ, վերջապես հասանք այսօրվա երկար սպասված գրառմանը: Տանջե՞մ ձեզ մի քիչ էլ:D Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր նախորդ գրառումը չեն կարդացել, առանց ալարելու անցնում ենք այստեղ և կարդում:)
Ես չեմ փորձի ձեզ սովորեցնել, թե ինչպես կարելի է պայքարել ալարկոտության դեմ, ես ընդհանրապես դեմ եմ յուրաքանչյուր տիպի պայքարին, դա ինքնին արդեն բացասական երևույթ է և չի կարող ոչ մի դրական արդյունք տալ: Այնպես որ, իմ մոտեցումը այլ է. բանն այն է, որ յուրաքանչյուր ձեզ խանգարող հանգամանք, խնդիր կամ երևույթ պետք է հասկացվի ձեր կողմից, դուք պետք է ինքներդ ձեր մարմնին լսեք և հասկանաք, թե ինչն է նրան անհանգստացնում, իսկ դա պետք է սովորել: Ինչևէ, սա այլ թեմա է, դրան կանդրադառնամ հաջորդ անգամ:
Քանի որ նախորդ անգամ քննարկեցինք ալարկոտության առաջացման պատճառները, ասեմ նաև, որ ձանձրույթը, հագնածությունը և հոգևոր անբավարաության զգացումը այս գունավոր չարիքի անբաժան ընկերներն են: (Ո՞վ չի ձգում մինչև վերջ..:D) Այժմ երկու կարևոր գործոն, որոնց առկայության դեպքում առավել հեշտ է պահել աշխատանքային տոնուսը և ալարկոտությունը ձեզ առավել քիչ կայցելի:
- Պատասխանատվություն- չենք լրջանում սիրելիներս, պարզապես լուրջ բանից ենք խոսում: Ի՞նչ կապ ունի պատասխանատվությունը ալարկոտության հետ: Շատ ուղիղ: Ես, օրինակ, գրեթե, երբեք չեմ ալարում, որովհետև երբ ուղեղս սկսկում է իր սև գործը, ես կանգ եմ առնում, ենթագիտակցությանս հրաման եմ տալիս, հաստատում եմ ևս մեկ անգամ իմ դրդապատճառը, որը կապված է տվյալ աշխատանքի հետ և առաջ եմ գնում: Հետևություն` անկախ ձեր կատարելիք աշխատանքից, մտքում միշտ պահեք նպատակը և արդյունքը, որ սպասում են ձեզ չալարելու սահմաններին: Զարգացրեք ձեզանում պատասխանատվության մեծ զգացում սեփական անձի նկատմամբ, եղեք հաղթող, ինքներդ ձեզ հաղթեք ու ամբողջ աշխարհը կկարողանաք նվաճել!
- Ոգեշնչում- այո, աշխատեք ամեն ինչում գտնել սա, գտնել այն գեղեցի կայծը, որով կբռնկվի ձեր հոգին ու լիովին կտրվի աշխատանքին,առանց նույնիսկ մեկ րոպե երկմտելու: Իսկ այդ վառ ոգեշնչումը գտնելը այնքան էլ բարդ չէ, քանզի միշտ հիշեք, որ մեր կյանքը օբյեկտիվ է և միայն մենք ենք իրավասու այս կամ այն երևույթին տալ ցանկալի բնորոշում և դիտել այն ցանկալի տեսանկյունից: Հարկավոր չէ ժամերով տանջվել ինչ-որ անցանկալի և անհետաքրքիր գործի վրա, դրա փոխարեն փոխեք վերաբերմունքը, խաղի վերածեք ձեր աշխատանքը, ինքներդ ձեզ մարտահրավեր նետեք ու առաջ!
- Ձեր աշխատանքային կամ դասերի համար նախատեսված միջավայրը միշտ պահեք մաքուր, կոկիկ և հավաք վիճակում: Դա բաձրացնում է ոգին և հարմարավետության զգացում պարգևում, որից էլ աշխատելու մեծ ցանկություն կարող է առաջանալ:
- Զբաղվեք ժամանակի կառավարումով, քանի որ, երբ ձեր ժամանակը գրագետ կազմակերպված է, դուք ունենում եք նաև բավարար ժամանակ հանգստի համար, ու բացի այդ ամեն ինչ դասավորված է ու հստակ, ինչն էլ կրկին ձեզ հարմարավետություն է ապահովում:
- Միանգամից մի քանի գործ մի կատարեք, երաժշտություն լսեք միայն հանգստի պահերին, մի ծանրաբեռնեք ուղեղը առանց այն էլ աշխատանքի պահին այն գերլարված է:
- Շատ մի կերե´ք:D այո այո, շատ կուշտ վիճակում դժվար թե հաջողվի մինչ օրվա վերջ խուսափել մեր չարաճճի բարեկամի այցելություններից:
Հա, քիչ էր մնում մոռանայի, ես բաց թողեցի երկու բացառիկ դեպք.
- Եթե ձեր ալարկոտության պատճառը օրվա ընթացքում շատ աշխատելն ու հոգնած լինելն է, ապա այս բոլոր գործոնները հատկապես ձեզ են հարկավոր, բացի այդ խորհուրդ կտամ հանգստանալ մեկ ժամից ոչ ավել, ասենք աշխատանքից հետո և հանգստանալ ոչ թե հեռուստացույցի մոտ և սոցցանցում, այլ հետևյալ կերպ. առանձնանցեք սենյակում, խնդրեք, որ ձեզ չանհանգստացնեն, նստեք անշարժ, աթոռին ոտքերի թաթերը կպնում են գետնին, դուք նստում եք լիովին անշարժ ու աշխատում բաց թողնել բոլոր մտքերը, ուղղակի պատկերացրեք, որ դուք կանգնած եք ճամփեզրին իսկ ձեր մտքերը փողոցով անցնում են ու գնում: Ամեն օր մեկ անգամ այսպես մոտ 15-30 րոպե մեկ շաբաթվա ընթացքում և արդյունքի մասին ինքներդ ինձ կպատմեք;)
- Վերջապես, հարգելի ալարողներ, եթե ալարում եք, քանի որ անելիք չունեք, ինչ կարող եմ ասել` զբամունք գտեք ձեզ համար;


Միաժամանակ մի քանի գործ չանելը ավելի դժվարա, քան կարելիա պատկերացնել: Հիմա էլ, որ comment -եմ գրում, ուրիշ բան պետքա անեի :)) Բայց դե արդյունավետությունը քցումա գործ անելու, պիտի կարողանալ ինչ-որ ժամանակ կոնկրետ մի բանի վրա կենտրոնանալ: Անի? :)
ОтветитьУдалитьսա առաջարկություն է՞ր, Հրա՞չ, գրե՞մ մեկ գործի վրա կենտրոնանալու մասին:)
ОтветитьУдалитьՀաաաա :)))))
ОтветитьУдалитьԷս ոնց շոյվեցիիիի:) օք, կլինի Հրաչ ջան;)
ОтветитьУдалитьուղեղս չի անջատվում է :Ճ
ОтветитьУдалитьԴզեց: Մեր հայերի են ամենախորը սրտից խոսացիր: Ես էլ շատ ժամանակ ջղայնանում եմ նրա համար, որ ամեն ինչ փողում եմ վերջին օրվան ու հիմնական պատճառը հենց էտ ալարելն ա:
ОтветитьУдалитьՄերսի, եզակի լավ հայկական բլոգներից, որ հանդիպեցի: Կարելի ա Facebook share անել:
Տաթև ջան, այսի՞նքն չի անջատվում:)
ОтветитьУдалитьjavaharut's officical blog մերսի շատ, շատ ուրախ եմ, որ հավանեցիք:)
դե ինչքան փորձում եմ ոչ մի բանի մասին չմտածեմ, չի ստացվում :Ճ
ОтветитьУдалитьՀաաա, պարզա: Տաթև ջան, համաձայն եմ, սկզբում դժվար է կենտրոնանալ, հատկապես երբ բնույթով ակտիվ մարդ ես, ինձ էլ էր շատ դժվար, բայց կարելիա ձևը գտնել: Անցիր այս հղումով և այս երաժշտության տակ համեմատաբար ավելի հեշտ կլինի կենտրոնանալ, սա իհարկե մեդիտացիոն երաժշտություն է, բայց այդպիսի թեթև գործընթացի համար նույնպես բավական լավ գործիք է:
ОтветитьУдалитьhttp://youryoga.org/music.htm