Իրար հետևող հացի, թեյի, սուրճի արարողություններ, հեռուստացույց, մի քիչ պատուհանի մոտ հարևանների լվացքը ուսումնասիրել, հետո համակարգչային խաղեր, մի քիչ սոցցանցեր ու լիքը անիմաստ, անպետք նորությունների ընթերցում...... և էս ամենը հասարակ մարդկային ալարկոտությանը և գործով չզբաղվելու մեծ հավեսին արդարացում գտնելու համաար: Շատ ծանոթ և տարածված նախանշաններ` ալարկոտություն ու ձանձրույթ, որոնք այնքան իրար հետ կապված երևույթներ են: Դե՞, ալարում եք դառնալ հաղթող, կամ վերջապես գլուխ բերել կուտակված գործերը՞: Ես վստահ եմ, որ հիմա նույնիսկ ալարում եք մինչև վերջ կարդալ այս գրառումը....
Եկեք նախ պարզենք, թե ի՞նչ է իրականում այդ ալարելը իրենից ներկայացնում և հետո հասկանանք, թե ինչպես կարելի է ազատվել այդ չարիքից:)
Վերջերս ինքնազարգացման կուրսերից մեկում նշված էր, որ ինտելլեկտն իրենով ոչ մի առանձնակի առավելություն չի տալիս ժամանակակից հասարակության ներսում: Յուաքանչյուր բնույթի մտավոր գորժունեություն միայն այն ժամանակ է արդյունք տալիս, երբ իրենում ունի կենսաբանական հիմք: Պարզաբանենք..
Երեք հիմնական դրդապատճառները` սնունդ, բազմացում և դոմինանտում: Ի՞նչ է սա նշանակում: Ըստ էության իմաստը այն է, որ մեր ուղեղը առանց դրդապատճառի (стимул) դժվար է աշխատում: ՄԵր ուղեղը (ոմանց մոտ ուղեղիկը :Ճ) հակված է ոչինչ չանելու: Օրինակ երբ մարդ հանգիստ վիճակում է, ուղեղը օգտագործում է էներգիայի 9%-ը, իսկ երբ սկսում ենք մտածել էներգիայի ծախսումը մեծանում է մինչև 25%, այսինքն` մեր ընդունած սնունդի և թթվածնի մեկ քառորդը: Այդ իսկ պատճառով մեր դավաճան ուղեղը հակված է անգործության և բարիքների ընդունման: Հաճելի անակնկալը, համեղ ճաշը և գեղեցիկ նվերը մեզ լցնում են լուսավոր ուրախությամբ և մեր ուղեղը արտադրում է սերոտոնին` երջանկության հորմոններից մեկը: Սակայն, տադադամ, երբ մենք հանկարժ որոշում ենք զբաղվել գործով և լարում ենք միտքը, ուղեղը անմիջապես հայտնում է իր դժգոհության մասին և սկսում արտադրել բոլորովին այլ նյութեր: Հենց այդ նյութերն էլ մեզ մոտ առաջացնում են նյարդայնացում, վաղաժամ հոգնածություն, արագ մի բան ուտել-խմելու, քնելու, զուգաարն գնալու ցանկություն: Այդ զգացումն էլ հենց մեզանում տարածված է ալարկոտություն հայտնի անվանումով, որն ի դեպ շատլուրջ խաթարումներ կարող է առաջացնել աղեստամոքսային տրակտի աշխատանքում: Մեր ուղեղը ակրծես ասում է.<<Թո´ղ աշխատանքը, և սկսիր փնտրել անվճար բարիքներ>>: Կարծում եմ հիմա արդեն պարզ է որոշ չափով որտեղից է հայտնվում այդ հիմար զգացումը:
Երբ դուք սկսում եք լարել ուղեղը, այն սկսում է դիմադրել, տարբեր միջոցներով ձեզ ստիպում թողնել աշխատանքը: Այդ իսկ պատճառով եթե դւոք ցանկանում եք հաղթահարել ալարկոտությունը ձեզ հարկավոր է դրդապատճառ...
Որպեսզի շատ չծանրաբեռնեմ ձեզ սիրելիներս, այսօր կսահմանափակվենք այսքանով, վաղը կներկայացնեմ, թե ինչպես կարելի է գտնել դրդապատճառ, մոտիվացնել ուղեղը և ազատվել անցանկալի հոգնածությունից:

էէէէէխ ամենահետաքրքիրը թողել ես վաղվան :( անհամբեր կսպասեմ ;)
ОтветитьУдалитьմերսի Դավիթ ջան, անպայման կլինի:)
ОтветитьУдалитьդե ես էլ չեմ համբերում... իմ ուղեղը ինձնից մի ուրիշ ձև զզվում ա . օգնեցեք ինձ ձեր պոստով :)
ОтветитьУдалитьՎաղը Տաթև ջան;)
ОтветитьУдалитьԼավ հոդված էր Անի ջան!
ОтветитьУдалитьԺողովուրդ ջան, ալարեք, երբ որ կլինեք 95 տարեկան, իսկ մինչև դա ալարել չկա :)
Մերսի;) Այո, Հրաչ ջան, լավ էր ասված:)
ОтветитьУдалитьԿներեք, իսկ այդ ալարկոտություն առաջացնող տհաճ նյութերի անունները կարողա իմանաք?
ОтветитьУдалитьՈւ մի բան էլ`ես համոզված եմ, որ աշխատանքից իմ ուղեղում Ադրենալին է արտադրվում,որն էլ իմ մոտ անսպառ աշխատելու ցանկություն է առաջացնում(և ես շատ եմ հանդիպել այդպիսի մարդկանց ու իմ կարծիքով միակ պատճառը դա կարող է լինել).ձեր կարծիքով հնարավոր է այդպիսի ծրագիր ուղեղի համար?
Կարեն ջան շնորհակալ եմ հետաքրքիր հարցերի համար: Ցավոք սրտի նյութերի անունները չեմ կարող նշել, իսկ ինչ վերաբերում է ադրենալինին, որն այլ կերպ ասած` էպինեֆրինն է, վստահ չեմ, որ Ձեզ մոտ հենց այդ հորմոնն է արտադրվում աշխատելու պահին, քանզի այն վախի և սթրեսսային իրավիճակներին բնորոշ նյութ է, որի արտադրման ժամանակ օրգանիզմում կատարվող քիմիական գործընթացները դժվար թե Ձեզ թույլ տային լավ աշխատել:
ОтветитьУдалитьԵվ ես չհասկացա մի քիչ, ի՞նչի միակ պատճառը և ինչպիսի՞ ծրագիր ուղեղի համար:
Դե Անի ջան մարդիկ եմ ճանաչում, որ 15 ու հիմա 65-70 տարեկան են, բայց էլի նենց ակտիվ են աշխատում ոնց որ 20 տարեկանում(Պատճառը դրա հետ էի):
ОтветитьУдалитьԻսկ աշխատելուց Անի ջան`հատկապես ստեղ, ամբողջ պրոցեսը ուղղորդվում է հենց վախի ու հուզմունքի զգացումներով, որոնք էլ կարծես կախվածություն են առաջացնում:
Ես այս երևույթը կապում եմ "ազարտի" հետ, քանի որ ինձ մոտ այդ երկու դեպքերում էլ լինում են նույն զգացողությունները:
Իսկ Ծրագիրը`ուղեղի աշխատանքի որոշակի սխեմաների հետ եմ, որը ուսումնասիրում է ՆԼԾ-ն(NLP), ուղղակի ձեր գրածներից ինձ թվաց, թե հենց այդ հիմքով եք գրառումներ անում, բայց դա երևի սենց դժվար կլինի`օֆլայն կքննարկենք`Արմենիքսով:)
ОтветитьУдалитьՈւ Անի ջան չգիտեմ ստեղ ինչ են ասում, բայց սենց ի սրտե կասեմ` առաջին քոմենթներս թող խերով լինեն ձեր շաատ հետաքրքիր բլոգում:Ճ
ОтветитьУдалитьԴե դրանում կարելիա ավելի շատ խորանալ Կարեն ջան, ուղղակի մի քանի գրառումով նույնիսկ այդ ամենը դժվարա ներկայացնելը, ինչ-որ կերպ իհարկե, սկզբունքային աղերսներ կան, բայց ես մտածում եմ այս թեմայով ավելի ընդլայնված աշխատանք գրել: Ամեն դեպքում շատ շնորհակալ եմ և ուշադիր կարդալու, և հետաքրքիր հարցերի և մաղթանքների համար:)
ОтветитьУдалить