Բոլոր մոտիվատոր-առաջնորդները ջերմեռանդ կոչեր են հղում Ձեզ` անընդմեջ աճել ու զարգանալ, գտնել մոտիվացիայի մշտական աղբյուրներ, հետևել ձեր երազանքներին ու առաջ շարժվել` անկախ ամեն ինչից: Այս ամենը իհարկե շատ գեղեցիկ է հնչում, սակայն երբ փորձում եք կյանքի կոչել, պարզվում է, որ ամեն ինչ շատ ավելի դժվար է, քան նրանք նկարագրում են: Ես ձեզ հասկանում եմ ընկերներս. հասկանում եմ, թե որքան դժվար է առավոտյան բոլորից շուտ արթնանալ, աշխատել շատ, կենտրոնանալ և ավարտել կիսատ գործերը, նոր նախագծեր ու ծրագրեր կազմել, թողնել սոցցանցերն ու ժամանցը և գործով զբաղվել, ես հասկանում եմ, թե որքան դժվար է բաց թողնել այն ամենը, ինչը Ձեզ հարմարավետության և պաշտպանվածության զգացում է պարգևում: Գիտեմ, թե որքան հրապուրիչ և վախեցնող են ձեր երազած ապագայի հեռանկարները, ես գիտեմ ձեր անգործության, ալարկոտության և անտարբերության բոլոր պատճառներն ու հիմքերը, բայց չեմ արդարացնում ձեզ` սեփական անձը չհարգելու և չարաշահելու համար!
Հարց` ինչպե՞ս և որտեղի՞ց գտնել ուժեր և համբերություն անընդհատ զարգանալու, աճելու և առաջ շարժվելու համար:
Ես կպատասխանեմ Ձեզ:
Շրջապատ!!
Այո´, ընկերներ, հենց ձեր շրջապատն է բնորոշում ձեզ և ձեր կյանքի որակը: Միշտ հիշե´ք, որ ձեր շրջապատի մարդիկ են ձևավորում ձեր անձը, ձեր առօրյան, սովորությունները և աշխարհայացքը: Եթե ձեր շրջապատում միայն պարտվողներ են և չկա գեթ մեկ հաղթող, դուք նույնպես պարտվող եք: Ես ամենևին չեմ առաջարկում հրաժարվել ձեր ընկերներից ու հարազատներից, այլ փորձում եմ ցույց տալ, որ պետք է ծանոթանալ այն մարդկանց հետ, ում փոխարեն դուք կցանկանայիք հայտնվել: Բարձր կոմպետենտության, դրական էներգիայի և առողջ գիտելիքների տիրապետող մարդիկ են միայն ձեզ հարկավոր, եթե որոշել եք դուրս գալ մոխրագույն անհրաժեշտությունից և մտնել գունագեղ իրականություն:
Ուշադիր եղե´ք, եթե ներկայումս ձեր կյանքում որևէ դրական շարժ է տեղի ունենում, որևէ նոր քայլ առաջ կամ նոր, կարևոր որոշում` ապա ես վստահ եմ, որ ոչ շատ վաղուց ձեր կյանք որևէ նոր մարդ էր ներխուժել:
Նոր, թարմ և ուժեղ մարդկանց գտե´ք, ծանոթացե´ք, ընկերացե´ք, խորհուրդներ հարցրեք, մի մեծամտացե´ք, մի´ փորձեք ամեն ինչ անել միայնակ, որովհետև վատնում եք ժամանակը և ուժերը, սնափառ և փառասեր մի´ եղեք: Միշտ հիշե´ք, եթե դուք հաղթողի կեցվածք եք ընդունել, պարտավոր եք առաջին հերթին փոխել շրջապատը: Այն հաճույքն ու բավարարվածությունը, որ դուք կստանաք ձեզանից շատ հարցերում կեմպետենտ մարդկանց կողքին գտնվելով, անհամեմատելի են: Մարդիկ, ովքեր կսատարեն ձեզ դժվար պահին, բայց ձեզ հետ չեն զբաղվի դատարկաբանությամբ, ովքեր ձեզ կտան իրենց փորձն ու գիտելիքները, իրենց հոգատար վերաբերմունքը և անտեղի չեն գովերքի ձեր անձը: Զգում եք դուք դա, թե ոչ` ձեր անմիջական շրջապատն է ստեղծում ու հետզհետե հղկում ձեր անձը` բոլոր առումներով: